▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր ծնող կդառնան 2014-ին հայ հայտնիներից

esem.am-ը գրում է, որ Ձիու տարում շատերին կայցելի արագիլը` իր հետ բերելով բալիկներ: Նրանցից շատերին արագիլն առաջին անգամ կայցելի:

2 տարի առաջ ամուսնացած, բայց միայն այս տարի իրենց հարսանեկան նկարները հրապարակած Վիտամինցի Գարիկն ու «Xfactor» նախագծի մասնակից Մարիաննան հաջորդ տարի առաջին անգամ ծնող կդառնան:

«Քաղաքում» սերիալում Նարեկին մարմնավորող Հայկ Պետրոսյանի և Անիի առաջնեկը նույնպես Ձիու տարում կծնվի: Ի դեպ, փոքրիկը, ով բժիշկների խոսքերով` արու զավակ է, ծնվելու է ծնողների տարում և նույնպես Ձի է լինելու կենդանակերպի նշանով:

Դերասանուհի Աննա Դավթյանը, ով ամուսնացավ և ամուսնու` Սանոյի հետ տեղափոխվեց Պուշկինո քաղաք ապրելու, հաջորդ տարի լույս աշխարհ կբերի իր առաջնեկին:

Վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած, դերասանուհի Նարինե Գրիգորյանի ու դերասան Սերգեյ Թովմասյանի առաջնեկը ևս կծնվի Ձիու տարում:

Ձիու տարում իրենց առաջնեկի ծննդյանն են սպասում «Գոյ» և Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան Սամվել Թոփալյանն ու Սոնան:

Դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանն էլ սպասում են իրենց երկրորդ բալիկին:

Հաղորդավարուհի Աննա Գևորգյանը նույնպես Ձիու տարում մայրացողներից կլինի: Նրա և ամուսնու` Վլադ Աբովյանի առաջնեկը աղջիկ է լինելու:

Անցած տարի ամռանն ամուսնացած դերասան Հայկ Պետրոսյանն ու Տաթևը ևս սպասում են իրենց առաջնեկին: Նրանց փոքրիկը լույս աշխարհ կգա մայիսին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

72157639480573573

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին