▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ գիտի, թե փակումից հետո պետության զարգացման համար խիստ կարևոր գրքերը որտեղ և ոնց կկորչեն կամ կոչնչացվեն...

Գիտատեխնիկական գրադարանի կարևորությունը մեր պետության համար ահռելի է։ Սննդամթերքի, արդյունաբերության, շինարարության և այլ կենսական կարևորություն ունեցող ոլորտների ԳՈՍՏ-եր, արտոնագրեր, գյուտեր ու էլի շատ կարևոր` շուրջ 22 միլիոն փաստաթղթեր պահպանված են այս գրադարանում։

Գրադարանի շենքը ևս եզակի է նրանով, որ գրքերի պահպանման համար այստեղ կառուցված է օդափոխության համակարգ, որը այլ տեղ այս մասշտաբի հնարավոր չէ կառուցել։ Սակայն օրվա իշխանությունն, այս գրադարանը բեռ համարելով, որոշել է փակել, և շենքը արդեն հանված է աճուրդի, իսկ գրադարանի այդչափ կարևոր գանձերի ճակատագիրը անհայտ է։

Ո՞վ գիտի, թե փակումից հետո պետության զարգացման համար խիստ կարևոր գրքերը որտեղ և ոնց կկորչեն կամ կոչնչացվեն...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին