▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է պատասխանատու լոգոյի գրագողության համար.168.am

168.am-ը գրում է, որ  ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Արզումանյանն  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից հետաքրքրվել է, թե ո՞վ է պատասխանատու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպական հանձնաժողովի ընտրած լոգոյի՝ անմոռուկի գրագողության համար: «Դա պարզ գրագողություն է, օգտագործվել է մեկ այլ ռուսական կազմակեպության լոգոն: Ո՞վ է պատասխանատուն»,- ասել Ա.Ազրումանյանը՝ նշելով, որ այսօր հեռուստատեսությունում հազարավոր դոլարներ են ծախսվում: Փոխնախարարի խոսքով, թեև ԱԳՆ-ն հանձնաժողովի անդամ է, սակայն լոգոյի ընտրության հետ կապ չունի. «Արտգործնախարարությունը որևէ կերպ ընգրկված չի եղել այդ գործընթացում: Կոնկրետ կազմակերպություն է զբաղվել այդ հարցով ու մենք դա տեսել ենք ձեզ հետ միասին»: Լոգոյի ընտրությունն իրականացրել է «Շարմ» կազմակերպությունը: Ընդ որում՝ մանուշակի պատկերով լոգոները տարածված են ոչ միայն Ռուսաստանում, այլև շատ այլ երկրներում: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Ի դեպ, ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը «Շարմ» կազմակերպության հիմնադիր, Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի մորաքրոջ ամուսինն է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին