▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ոսկյա մատանի նվիրել Լիլիթ Կարապետյանին՝ 40-ամյակի առթիվ

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 40 տարին։ Հենց 40-ամյակն է պատճառը, որ երգչուհին այս տարի չի տոնելու տարեդարձը։ «Ես սնահավատ եմ և աշխատում եմ չանել այնպիսի բան, ինչից վախենում եմ»,- զրույցում ասաց նա։

Առաջին և ամենասպասված շնորհավորանքը Լիլիթը ստացել է որդուց։ «Կեսգիշերին աշխատանքի էի, Կարենս զանգեց ու երգեց՝ «Happy Birthday, մամա», «Happy Birthday, Լիլիթ», հետո հարցրեց՝ մամ, հաց կերե՞լ ես։ Երբ նա երգում էր, բարձրախոս էի միացրել և բոլորը զարմացած էին, որ 6 տարեկան երեխան նման  հարց է տալիս մայրիկին»,- հպարտությամբ նշեց երգչուհին։

Կեսգիշերին Լիլիթին անակնկալ են մատուցել նաև աշխատավայրում։ «Ընկերներս եկան, ասացին, թե երգելու պատվեր ունեմ, բարձրացա բեմ, ամբողջ անձնակազմն ու հաճախորդները, տորթով, հրավառությամբ, ծաղիկներով ու նվերով շնորհավորեցին ինձ։ Դա շատ մեծ անակնկալ էր, արդեն երկրորդ տարին է՝ ինձ անսպասելի ուրախացնում են,- պատմեց երգչուհին ու հավելեց,- ես հասկացա, որ զուր չի եղել, որ անձնական կյանքս զոհել եմ հանուն կարիերայի և ընտրել իմ մասնագիտությունը, իմ ընկերներին, իմ շրջապատը, որ միշտ շատ եմ սիրել նրանց ու սրտացավ եղել, որովհետև այսօր ունեմ մարդիկ, ովքեր ինձ շատ նվիրված են»։

Խոսելով ստացած նվերներից՝ Լիլիթն ասաց, որ դեռ չի հանդիպել ընկերներին, սակայն հասցրել է անծանոթներից անակնկալներ ստանալ։ «Այսօր ծաղիկներ եմ ստացել տարբեր մարդկանցից։ Ինչ-որ մեկն էլ ինձ ծաղիկներ և ոսկյա մատանի է նվիրել, սակայն չգիտեմ՝ ով է։ Կարծում եմ՝ օրվա ընթացքում կհայտնվի»,- ասաց երգչուհին։

Լիլիթն ամեն տարի երազանք է պահում տորթի մոմերը փչելիս, այս տարի մոմ չի փչելու, սակայն երազանք պահելու է։ «Նախկինում երազում էի երեխա ունենալ, աշխատանքում հաջողությունների հասնել, բայց արդեն 6 տարի է՝ բոլոր երազանքներս կապված են որդուս հետ»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին