▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է մարմնավորելու Ազնավուրին նրա մասին առաջին գեղարվեստական ֆիլմում

Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:



Թահար Ռահիմը հանրությանը ճանաչելի է դարձել 2009 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Մարգարեն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար»-ի: Լարված դրաման նաև արժանացել է ինը «Սեզար» մրցանակի, իսկ Թահար Ռահիմը պարգևատրվել է որպես լավագույն դերասան: Այս դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և հեռուստատեսային և կինոարվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակների։



Հետաքրքրական է, որ դերասանը Ֆաթիհ Աքինի նկարահանած «Կտրվածք» պատմական ֆիլմում մարմնավորել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի հերոսին։

Ներկայում նա նկարահանվում է Ռիդկլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմում:


Նշենք, որ 2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։  Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին