▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է հայազգի գործարար Արմենը, ում ցանկանում էր «պատժել» «օրենքով գող» Զապը. armlur.am

armlur.am-ը գրում է. Հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, ով այդպես էլ հայտնի չէ, միջազգային հետախուզման մեջ գտնվելով հանդերձ՝ երբ է ժամանել Հայաստան, մոտ 2 ամիս է՝ կալանքի տակ է հայրենիքում: Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, ձերբակալվել էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 30-ին: Տեղեկացնենք, որ ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել Անդրանիկ Սողոյանի և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու համար:

Ինչում է իրականում մեղադրվում լենինականցի Զապը

Մեղադրական եզրակացության համաձայն` «օրենքով գողեր» Զապն ու Սեդոյը 2007 թվականին «պատվիրել են» ադրբեջանցի Մուհամեդ Ալիևին սպանել հայ գործարարի՝ ոմն Արմենին: Ալիևն էլ, իր հերթին, սպանությունը պատվիրել է ուկրաինացի Թիմուր Տրետյակովին: Սակայն վերջինս երկու անգամ վրիպել է. սկզբում դանակահարել է մեկ այլ մարդու` կրկին հայի` շփոթելով նրան «զոհի» հետ: Բժիշկներին հաջողվել էր վիրավորի կյանքը փրկել: 14 օր անց Տրետյակովը կրակել է Sazka գործարանի վարորդներից մեկի վրա, ով վարում էր հենց այն մեքենայից, ինչ հայ գործարարը: Թիմուրը դատավճռով ազատազրկման է դատապարտվել 22 տարով և այժմ կրում է պատիժը: Անդրանիկ Սողոյանը ևս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ նրա 4 համախոհները՝ 12-18 տարվա: Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Սողոյանի և մյուսների մասով նախնական վճիռը:

Նրան, ինչպես նաև համախոհ Գիլան Ալիևին ավելի վաղ մեղադրանքն էր առաջադրվել սպանության պատվիրման և մահափորձ կատարելու համար: Իսկ վերջնական մեղադրանքը համալրվել է նաև շանտաժ անելու մասով: Սպանության մեղադրանքով մյուս դատապարտյալներն են Մուհամեդ Ալիևը, Արսեն Կակոսյանն ու Արսեն Առաքելյանը: Դատավճռից առաջ ամբաստանյալները հրաժարվել էին ցուցմունք տալ. միայն հայտարարել էին, որ մեղադրանքներն անիմաստ են և իրականությանը չեն համապատասխանում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին