▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է երգիչ Սարգիս Եղիազարյանի ընտրյալը

Երգիչ Սարգիս Եղիազարյանին դուք արդեն ճանաչում եք, որպես Լիլիթ Հովհաննիսյանի երգերի լավագույն cover կատարող:

Սարգիսը հանդիսատեսի դատին հանձնեց Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» և «Քեզ մի օր թողեցի» գեղեցիկ կատարումները:

Վերջերս նորահայտ երգիչը իր ֆեյսբուքյան  էջում տեղադրեց  մի տեսագրություն, որտեղ երգի միջոցով սեր էր խոստովանում:

Արդյո՞ք Սարգիսի սիրտը զբաղված է և ո՞վ է նրա ընտրյալը: Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալու համար մեր թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ:


-Վերջերս քո ֆեյսբուքյան էջում տեղադրեցիր տեսագրություն, որտեղ սեր էիր խոստովանում, Սարգիսի սիրտը զբաղվա՞ծ է:
-Այո, բավական թվով շատ նամակներ եմ ստացել, որտեղ նույն հարցն էին ինձ տալիս, պետք է հիասթափեցնեմ ու ասեմ ոչ, իմ սիրտը ազատ է:
-Առաջին երգդ Լիլիթի երգացանկից «Ես եմ հորինել»երգն էր, մյուսը ՝ «Քեզ մի օր թողեցի» , շարունակելու՞ ես երգել Լիլիթի երգացանկից և ու՞մ էին նվիրված այդ երգերը:
-Հնարավոր է, չէ իրականում ոչ մեկին անհատական նվիրված չէին, երգերը սրտանց եմ երգել և ուզում եմ  հասնեն մարդկանց սրտերին:
-Ունե՞ս երազանք, կկիսվե՞ս մեզ հետ:
- Իհարկե յուրաքանչյուրն ունի երազանք, ես ել յուրաքանչյուրի մի մասն եմ , բայց տվյալ դեպքում չեմ կարող այդքան անկեղծ գտնվել ու պատմել իմ երազանքների մասին, իմ երազանքները հիմնականում դառնում են նպատակ, ինչն էլ փորձում եմ իրականություն դարձնել:
-Ի՞նչ ես պատրաստվում ներկայացնել հանրության դատին:
- Նոր երգեր, նոր տեսահոլովակներ, շատ շուտով պատրաստ կլինեն հայտնի ու սիրված հայկական հիթերի նոր cover-ները: Այնպես, որ իմ հանդիսատեսին շատ չեմ սպասեցնի:

 

Հեղինակ`

Դավիթ Պոլոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին