▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունի

Հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել Սուրեն Վարոսյանը:

Իսկ ո՞վ է Սուրեն Վարոսյանը․․․



ԱրմԼուր.am-ը գրել է, որ Վարոսյանը մինչ թաղապետարանում հայտնվելն աշխատել է մի շարք պատկան հաստատություններում՝ պարբերաբար ստանձնելով տարբեր հաստիքներ։ Օրինակ՝  2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2018-2020 թվականին աշխատել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020-2021 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2021-2024՝ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2024-2024՝ ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալը:

Բանն այն է, որ վարչապետի՝ հունվարի 30-ին կայացրած որոշման համաձայն Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
Հունվարին ազատվել է պաշտոնից, սակայն պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել Սուրեն Վարոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին