▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում ես ինքնասպա՞ն լինել, մինչ այդ մրցիր ինձ հետ... ես կհաղթեմ

Ամեն անգամ, երբ նորություններում հայտնվում են ինքնասպանությունների մասին տեղեկություններ, մտորում եմ տվյալ հարցի շուրջ` արդյո՞ք կարող էի կանխել դա, կարո՞ղ էի համոզել մարդուն չգործել այդ մեծ մեղքը, եթե գոնե ոչ Աստծո, այլ գոնե սեփական հարազատների առջև: Երևի թե չէի կարողանա: Դժվար թե դա կարողանան անեն այն ոստիկանները, ովքեր շրջում են կամուրջներով` ինքնասպանությունները կանխելու նպատակով: Դժվար թե իրավապահները տիրապետեն պրոֆեսիոնալ հոգեբանների հմտություններին և գիտելիքներին:

Ի՞նչ մեծ հուսահատություն պետք է  ունենա մարդը, որպեսզի համարձակվի իր վերջին քայլն անել: Կարծում եմ, որ գիտեմ մարդկանց, ովքեր միայն իրենց արտաքին տեսքի շնորհիվ կստիպեին հուսահատ մարդկանց մտորել: Ո՞վ գիտի, գուցե այդ վայրկյանական միջամտությունը կարող է կանգնեցնել ողբերգությունը: Կամ էլ տվյալ մարդու ամբողջ կյանքը, որը պայքար է հուսահատության դեմ… Հենց այն նույն հուսահատության, ինչը ստիպում է մարդկանց գործել այդ անուղղելի սխալը:

Կամո Դավթյանն աշխատում էր որպես էլեկտրիկ: Աշխատանքի ժամանակ կորցրել էր երկու ձեռքերը: Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում ապրել առանց ձեռքերի, մեկ ժամ փորձեք դրանք մեջքի հետևում թելերով կապել, ընդամենը մեկ ժամ: Ապա փորձեք ամրացված ձեռքերով ծխախոտ վառել, կոնյակ խմել, ինչպես դա անում է Կամոն, ավելին` փորձեք նաև սեղանի թենիս խաղալ: Ինչպե՞ս է: Անհնարի՞ն է: Նայեք Կամո Դավթյանի  լուսանկարին:
Ես վստահ եմ, որ նա կկարողանար ցանկացած մարդու համոզել, քանի որ չնայած բոլոր դժբարություններին` կյանքը հիասքանչ է: 

Առաջարկում եմ բոլոր հետաքրքրված կազմակերպություններին ստեղծել նմանատիպ պաստառների շարք և դրանք ամրացնել երևանյան կամուրջներին:

P.S. Կամո  Դավթյանը նմանատիպ պաստառներում իր լուսանկարն օգտագործելու համաձայնություն տվել է:

Գերման Ավագյան

Asekose.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին