▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ նշել, որ «համարձակը» դա տեսահոլովակի մեջ սեքսով զբաղվելը չի

«Not Alone» երգի տեսահոլովակի' համբույրի տեսարանը կարող է փոփոխությունների մցնի մեր երգիչների ստանդարտ տեսահոլովակների «աշխարհում»: Հա լուրջ եմ ասում, չնայած ոչ միայն համբույրի մասը, այլ ողջ տեսահոլովակը, քանի որ մեր ռեժիսորների ֆանտազիան սկսվում ու վերջանում է Հյուսիսային Պողոտայով, մեր երգիչների բաց տեսարանները սկսվում ու վերջանում են, մաքսիմում լիփչիկի ցուցադրությամբ, մեր դերասանների ազատությունը սկսում ու վերջանում է միայն իրար ձեռք բռնած վազելով , ինչպես նաև չի կարելի մոռանալ, որ մեր երգիչների' տեսահոլովակի համար գումարը հավասար է ռեստորանում կամ կլուբում աշխատած փողերին:

Էս պարագայում Արամը իր տեսահոլովակով նոր խոսք ասեց ու նոր մարտահրավերներ նետեց (Դե տեսահոլովակում համբուրվող աղջկա անմիջական օգնությամբ) մեր շոուբիզ: Մենք էլ ունեցանք «Հայկական արտադրության» տեսահոլովակային համբույր:
Միգուցե սա արված էր Եվրոպացիներին ապացուցելու, որ մենք էլ կարանք պաչպչվենք, կամ էլ որ դարի տենդենցների հետ խոսի, բայց վստահ եմ, որ մեր ռեժիսորների ու դերասանների համար օրինակ կծառայի այս տեսահոլովակը ու մենք շուտով ականատես կլինենք ավելի համարձակ ավելի հետաքրքիր դերասանական խաղերի ու սցենարների:

Հ.Գ. Քանի որ մենք ծայրահեղաբար ենք հիմնականում հասկանում, ուզում եմ նշել, որ «համարձակը» դա տեսահոլովակի մեջ սեքսով զբաղվելը չի:

Անկախ Հայաստան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին