▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ապացուցել, որ դերասանությունն էժան մասնագիտություն չէ. Վարշամ Գևորգյան

Life.panorama.am-ը գրում է. Երևանի պետական Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը  զրույցում տեղեկացրեց, որ այս պահին թեպետ հեռուստդիտողը այնքան էլ տեղյակ չէ, միևնույն է, ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է. «Իհարկե, մշտակես զբաղված եմ Համազգային թատորնում, բայց նաև իմ ողջ ուժերս ներդերել եմ «22 գրուպ» պրոդաքշնի վրա, որտեղ նկարահանում ենք տարբեր հոլովակներ և կազմակերպում միջոցառումներ, այսինքն՝ աշխատանք տարվում է, բայց շատերը տեղյակ չեն դրա մասին»,- նշեց դերասանը:

Հեռուստատեսային դադարի պատճառը մատնանշելով՝ Վարշամը նկատեց. «Քանի որ մեր փրոդաքշնը իր տեսակով մեդիա արտադրություն է, հիմա կենտրոնացել եմ իմ սեփական գործի վրա: Իսկ որպես դերասան առաջարկներ միշտ էլ լինում են, բայց ինձ համար համապատասխան առաջարկներ դեռ չկան: Պետք է նշեմ, որ ես ունեմ հստակ սկզբունքներ առաջարկները ընդունելու հարցում. մասնագիտական բարձր պատրաստվածություն, որակ ֆինանս, բավական է սրանցից մեկը բացակայի և ես կհրաժարվեմ այդ առաջարկից»:

Հարցին, թե ստացվող առաջարկների սիստեմատիկ մերժումները չի բերի արդյոք մոռացման վտանգի, Վարշամ Գևորգյանը պատասխանեց. «Ես նման վախ չունեմ, քանի որ ամեն դեպքում, թատրոնը միշտ կա: Ավելին ասեմ՝ ես հենց այդ վախը ունենալով է, որ շատ առաջարկներից հրաժարվում եմ, որովհետև շատ հնարավոր է, որ անհաջող ծրագրի հետևանքով հեռուստադիտողի շրջանում առաջանա հիասթափություն, որը վերջնական լինել: Ես որպես մասնագետ ինքնավստահ եմ ինձ զգում, դերասանը թեկուզև 50 տարեկանում կարող է իրեն արտահայտել, եթե տա բարձր որակ»:

Այն, որ նա արդեն տևական ժամանակ է թվացյալ պասիվ է աշխատում, ըստ նրա, դա նաև որակի բացակայության հետևանքն է. «Այո, որակյալ արտադրանք այսօր շատ քիչ  կա, միաժամանակ, առաջարկները մերժելիս եղել են նաև այլ պատճառներ, օրինակ ֆինանսի՝ ինձ համար հարմար չլինելը, կամ իմ ժանրին անհամապատասխանությունը, այսինքն՝ միանշանակ ասել, որ լավ բան չկա եթերում, այդպես էլ սխալ կլինի»,- նշեց նա:

«Ես ինձ փորձում եմ բարձր վարձատրվող դերասան պահել, դա ինձ համար հավատարմությունն է մասնագիտությանս հանդեպ: Ես ուզում եմ ապացուցել, որ դերասանությունը էժան մասնագիտություն չէ: Էժան մասնագետ կարող են համարվել այն մարդիկ, ովքեր տվյալ մասնագետը չեն, բայց զբաղվում են դրանով, ինչը կատարվում է այսօր, որի արդյունքում կարծես բոլորը գոհ են, բացի հանդիսատեսից»,- ընդգծեց դերասանը:

Այն, որ այսօր հայակական ֆիլմերում կարելի է տեսնել դերասանների և «չդերասանների» համատեղ աշխատելիս, Վարշամ Գևորգյանի համար ունի իր բացասական և դրական կողմերը. ««Չդերասանների» համար այդ միտումը բավականին լավ միջոց է ինքնաարտահայտվելու, իրենց գտնելու համար, բայց մյուս կողմից էլ այդ երևությը վատ է, քանի որ այդպես, այսպես ասած, ամեն անգամ հեծանիվը նորից է ստեղծվում, այսինքն նորից մտածում ենք, թե ինչպես է պետք խաղալ, ինչպես նկարել, այնինչ դրա մեծ դպրոցը վաղուց ենք ունեցել: Այսինքն՝ այդպես ծնվում են նոր դերասաններ, ինչը լավ է, բայց դե դերասանի համար միշտ էլ հաճելի չէ, երբ կողքինը իր հետ իր լեզվով չի խոսում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին