▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզո՞ւմ էիք չադրայով, բերանը փակ նկարվե՞ր. Ստյոպա Սաֆարյանը` Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի մասին

Ապշած եմ անադեկվատության այն դոզայից, որը համակել է շատ հայ տղաների աղջիկների: Դիսկոտեկային թեթև երաժշտությանը այնպես են վրա տվել, կարծես հայոց մշակույթի ճակատագիրը վճռվում է դրանով: Վստահ եմ, որ քննադատողները «պահը» բաց չեն թողնում լուրջ թե գինովցած տժտժալու Թաթայի, Ռազմիկ Ամյանի, Նունե Եսայանի ու այլոց կլկլոցների տակ(այդ թվում Հանրապետության հրապարակում), եթե ոչ իհարկե, Սպիտակցի Հայկոյի կամ Թաթուլի մուղամների տակ: Ամոթ է, 21-րդ դարն է:

Լիլիթի ոչ երգում, ոչ էլ տեսահոլովակում ոչ մի պոշլի բան չկա, բացի այն, որ իբրեւ կին, արտիստ, երգչուհի փորձում է սեքսուալ եւ գրավիչ լինել: Ոմանք էլ մի այնպիսի ողբ են դրել, թե երգի անվան ու Լիլիթի կերպարի պատճառով «հայ աղջիկը» ներկայացվում է ոչ դրական լույսի ներքո... Ռեկորդը աչքիս ընկած մի գրառմանն է (ինչը Բլոգնյուզ կոչվածը արագ թխել էր) այն մասին էր, թե տեսահոլովակը կիսապոռնո է... Փահ, տեղ հասանք, իջեք... Ուզո՞ւմ էիք չադրայով, բերանը փակ նկարվե՞ր: Լավ էս ո՞ւր ենք հասել:

Մի քիչ լրջացեք: Իսկ ես ուրախ եմ, որ ռեստորաններից հետո որոշ երգիչներ հասկացել են, որ մեծ բեմեր կան ու սկսել են ավելի մեծ աուդիտորիայի համար աշխատել եւ փորձում են անգլիալեզու երգեր կատարել, թեկուզեւ ոչ ամենեւին արվեստի լուրջ գործեր, թեկուզեւ արեւելյան ելեւեջներով: Քյառթուության տեւական պրոպոգանդայի արդյունքում Հայաստանը գրեթե վեր է ածվում թալիբստանի: Ամոթ է, վերջ տվեք: Եթե չեք հավանում երգը (ինչը նորմալ է), գոնե տգիտությունը հրապարակ մի բերեք: 

Ի հեճուկս այս ամենի, տեղադրելու եմ Լիլիթի նոր տեսահոլովակը, որի երկրպագուն չեմ ամենեւին, թեպետ սիրում եմ ռիթմիկ երգեր:

Ստյոպա Սաֆարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին