▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչներին ստիպում են կուտակային վճարել

A1plus.am-ը գրել է. Երեւանի ուսումնական հաստատություններում շարունակվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անել։ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20  դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ իրենց դպրոցի տնօրենը  հունվարի մեկից գանձված եւ գանձվող պարտադիր կուտակային վճարները հետ վերադարձնելու դիմումներ չի վերցնում։

 «Ասում է՝ սպասում ենք հրահանգի։ Իսկ հրահանգն էլ պետք է քաղաքապետարանի կողմից լինի։ Բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ կրթության  ոլորտի ներկայացուցիչները պաշտպանված են, փաստորեն պաշտպանված չեն։ Ինչու՞ դպրոցի տնօրենները հաշվի չեն առնում Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ կառավարության որոշումը։ Ու՞մ են սպասում, էլ ով պետք է հրահանգ տա, միգուցե դրսից պետք է հրահանգ լինի»,-նշել էհոգեբանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին