▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒշ չէ, որպեսզի Ձեր բոլորի ջանքերով ուղղվի թույլ տրված սխալը...

Գորիսի վետերանների Խորհրդի նախագահ Ռոբերտ  Հակոբյանը խնդրագիր-կոչով դիմել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահ, ԱԺ խմբակցությունների նախագահներին և ՀՀ Ոստիկանապետին: 

Այն ներկայացնում ենք ստորև. 

 

Մեծարգո նախագահ

Հարգելի ՀՀ ԱԺ նախագահ

Հարգելի  ԱԺ խմբակցությունների նախագահներ

Հարգելի Ոստիկանապետ

 

«2014 թվականի փետրվարի 3-ին Կենտրոն Հեռուստաընկերության  ՈՒրվագիծ   հաղորդաշարին` անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության դեպքի կապակցությամբ Բուդաղյանների շահերի պաշտպան փաստաբան Հ. Ալումյանի կողմից ևս մեկ անգամ տրված մանրամասն և հիմնավորված մեկնաբանությունները,մինչ այդ` անցած ամիսների ընթացքում բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպությունների,ՄԻՊ-ի, տարբեր անհատների և գործիչների կողմից արված հայտարարությունները, միջազգային հանրության հետաքրքրվածությունը և անհանգստությունը հասարակության և Բուդաղյանների հարազատների շրջանում հիմնավորեց այն համոզմունքը և միակ տեսակետը, որ ՀՀ ՊՆ քննչական մարմինը և նրան հսկող ՀՀ Զինվորական դատախազությունը իրավական,քաղաքական  և բարոյական առումներով թույլ են տվել կոպտագույն սխալներ, ծանր ապտակ հասցնելով մեր հասարակությանը:

   Այդ մարմինների կողմից կայացված որոշումները լրջորեն վարկաբեկել են պետությանը, նրա իրավունքին և օրենքներին:

    ՈՒշ չէ, որպեսզի Ձեր բոլորի ջանքերով ուղղվի թույլ տրված սխալը :

  Գորիսի հասարակությունը, ՀՀ քաղաքացիները ցանկանում են հավատալ, որ Դուք Ձեր օրինական միջամտությունը կունենաք բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության ապահովմամբ արդարությունը վերականգնելու համար (վերջ կդրվի նաև Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Բուդաղյանների փաստաբան Հ. Ալումյանի բողոքի քննության անհարկի և կանխամտածված ձգձգումներին):

   Պարոն Ոստիկանապետ.

   Առաջիկայում Սյունիքի մարզ Ձեր հնարավոր այցի ընթացքում խնդրում եմ ընդունեք ինձ կարճ զրույցի, հունիսմեկյան ողբերգության դեպքի հետ կապված որոշ մտահոգիչ  մանրամասներ Ձեզ զեկուցելու համար»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին