▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ գեներալ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի: «Լավ եմ, շատ լավ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե ինչում էր, ի վերջո, թերացել, որի մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց եւ հայտարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ու անջատեց հեռախոսը։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատվելու զեկուցագիր ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին