▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ հանդիսատեսի համակրանքը գնում է հյուրընկալ Հայաստան. Կիրկորովը` Սոնա Ռուբենյանի մասին

Երեկ կայացել է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի եզրափակիչ համերգը: Առաջին հորիզոնականը 228 միավորով զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինան ներկայացնող երկու մասնակիցներ՝ Վիկտորիա Պետրիկ (226 միավոր) և Վյաչեսլավ Ռիբակով (224 միավոր): Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է (210 միավոր), սակայն վերջինս նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նշենք, որ մրցանակը Սոնա Ռուբենյանին հանձնել է Ֆիլիկ Կիրկորովը` ասելով հետևյալը.

«Այս գեղեցիկ աղջիկը գրավել է հանդիսատեսի սրտերը, նրա 2-րդ մրցույթային օրվա երգը գրավել է ոչ միայն դահլիճում ներկա հանդիսատեսին, այլև հեռուստացույցի առաջ նստած բոլոր մարդկանց: Ես ուրախ եմ, որ այս մրցանակը գնում է արևային և հյուրասեր երկիր` ՀԱՅԱՍՏԱՆ»:

Հիշեցնենք, որ Սոնա Ռուբենյանը քվեարկության շնորհիվ հաղթել է նաև woman.ru կայքի կողմից անկացվող «Նոր ալիքի» լավագույն արտիստ անվանակարգում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին