▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞ւմ եք ծափահարում, ումի՞ց եք վրեժ լուծում». Քրիստինա Վարդանյան

Ոչինչ, դեռ պատասխան եք տալու այս ամենի համար, դժոխքի դռները բացվելու են լայն. Ծառ մորթողների ողջույնին ի պատասխան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել ու գրել. «Ծառերը մորթեցին, հերթական տնօրենին ծափողջույններով «մեծարեցին» ու գնացին Սուրբ Զատիկի տոնին պատրաստվելու… Առավոտյան եկեղեցի կգնան, երեխաներին կգրկեն և կավետեն. «Քրիստոս հարեավ ի մեռելոց. օրհնեալ է հարությունը Քրիստոսի»…»։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է քաղաքացին զգուշացնում. «Ոչինչ դեռ պատասխան եք տալու այս ամենի համար, դժոխքի դռները բացվելու են լայն»։

Ավելի ուշ հավելել է. «Զատկին ընդառաջ ծառերի սպանդով այսպես հրճվելը, ծափահարություններն ու լկտի պահվածքը ի ցույց են դնում քաղաքի կանաչապատման պատասխանատուների ու նրանց քաղաքական ղեկավարության ամբողջ էությունը:
Ինչի՞ վրա եք այդքան ուրախացել, ո՞ւմ եք ծափահարում, ո՞վ եք դուք և ումի՞ց եք վրեժ լուծում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին