▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ են պետք գրեթե նույնանման, անմակարդակ և ոչինչ չասող թոք շոուները

Ո՞ւմ են պետք իրարից կապկած, գրեթե նույնանման, հիմնականում անբովանդակ, անմակարդակ և ոչինչ չասող թոք շոուները...
Գրեթե նույն մարդիկ, նույն քաղաքական, պետական գործիչները, նույն «ճարտասանները», նույն լաչառները, նույն մտքերը, նույն մեկնաբանությունները, հաճախ նաև տափակությունները: 

Երբ մեր հեռուստաալիքների այդ հաղորդումները համեմատում ես ռուսական համանման հաղորդումների հետ` հիասթափվում ես, տխրում, զայրանում, հուսահատվում…Ինչքան հետ ենք, ինչքան պարզունակ, բռի, անգրագետ, մեծամիտ…
Էլ չեմ ասում այդ հաղորդումներին որոշ պաշտոնյաների, պատգամավորների լպիրշ, մեծամիտ, ինքնագոհ ու լկտի պահվածքի մասին…Կուտակած, թալանած հարստության հետ միասին, նրանց թվում է, որ իրենք օժտված են աստվածատուր գիտելիքներով, խելքով և ինտելեկտուալ կարողություններով: Մինչդեռ կիսագրագիտությունն ու գեղցիությունը խարանված է նրանց ճակատին` անկախ իրենց բրենդային հագուստներից…

Մի օր նմաններն իրենց սնանկությունն են զգալու` անպայման…Բարոյապես նման մարդիկ սնանկ են, խոսքը նաև նյութականի` գռփած-չռփած փողերի, հարստության մասին է…

Աստված գուցե ձեզ փորձո՞ւմ է...Բայց այդ փորձաշրջանն անսահման չէ…Ապաշխարեք, համեստ պահեք ձեզ, թալանել եք գոնե ձեններդ կտրեք` գլուխ մի գովացեք, մի զայրացրեք` ժողովրդին էլ, Աստծուն էլ…
Ձեր նման յուրաքանչյուր պահվածքով հարված եք հասցնում իշխանություններին, ձեր կուսակիցներին, ձեզ պաշտոն վստահողներին, ձեզ ընտրող-չընտրողներին և ի վերջո պետությանն ու հասարակությանը…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին