▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒ՞Մ Է ՍԻՐՈՒՄ Միհրան ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

imageՕրերս «Դժվար ապրուստ» սերիալի դերասանուհի Մերիի ծննդյան տարեդարձն էր, որին ներկա էր նաև երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը: Խոսակցություններն այս անգամ ոչ թե նրանց հնարավոր սիրավեպի, այլև այն մասին էին, թե ինչու Միհրանը Շուշաննա Թովմասյանի (Էլեն) ծննդյան տարեդարձին չէր գնացել, այլ հաղորդագրությամբ էր շնորհավորել, իսկ Մերիի տոնին լավ զվարճացել էին: mamul.am-ն, այս մասին գրելով, նշում է, թե  ասում են` քանի որ Շուշաննան ու Մերին իրական կյանքում էլ իրար հետ չեն շփվում, ու եթե հաշվի առնենք` Մերիի ու Միհրանի ջերմ հարաբերությունները, պարզ է` ինչու է աղջիկների մեջ խտրականություն դրել:   esyes.am-ն էլ գրում է, թե  Մերիի ու Միհրանի սիրավեպի խոսակցությունների բուռն ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ սերիալային սիրահարներ Մերին ու Գոռը համբույրի տեսարաններով հանդես եկան ֆիլմում. այնուհետև պարզվեց, որ Մերին Միհրանի հետ աշխատում է Երևանյան ակումբներից մեկում: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ զույգը միասին մեկնել է հանգստի հարևան Վրաստան: esyes.am-ի հետ զրույցում  Մերին ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին: «Բնական է, որ պետք է խոսեն, սակայն դա իմ անձնականն է. ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ այդ լուրերը. չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ մասին»,- պնդել է Մերին: Իսկ Միհրանը, ի տարբերություն Մերիի,  հերքել է  լուրի ճշմարիտ լինելը. «Բնականաբար, էդպիսի բան չկա և կարող եմ ավելացնել, որ չի էլ կարող լինել»,- ընդգծել է երգիչը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին