Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ֆուտբոլային Ուլիս ակումբի կազմից հեռացվել են մի շարք խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներ: Պատճառը` նոր սեփականատիրոջ կողմից արտերկրից բերված մարզիկներն են:
Նոր սեփականատերը խզել է պայմանագրերը նաև մարզչական ամբողջ կազմի հետ, ովքեր Ուլիսի հետ պայմանագիր էին կնքել մինչև 2015 թվականը:
Հատկանշական է, որ երբ Ուլիսը ֆինանսական ծանր վիճակում էր հայտնվել` մարզչական կազմն ու ֆուտբոլիստները հավատարիմ մնացին ֆուտբոլային իրենց ակումբին և աշխատում էին անձնվիրաբար:
Հիմա նրանք մնացել են առանց աշխատանքի ու մոտ ապագայում էլ չեն կարող տեղավորվել ֆուտբոլային այլ ակումբներում, քանի որ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերն արդեն կազմավորված են և պատրաստվում են առաջնությանը`: