▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուլիս»-ի գլխավոր մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Ուլիս­-Երեւան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, կալանավորված Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սիմոնյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը.

«Պաշտպանյալս չի ընդունում իրեն վերագրվածը և կարծում է, որ չի արել այնպիսի գործողություն, ինչը քրեական հանցագործություն կարող է համարվել: Ինքը ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել: Նախաքննության ընթացքում շատ հարցերի պատասխաններ կունենանք»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին