▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում

Պաշտոնական. Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ  Սեյսմիկ  պաշտպանության  տարածքային ծառայության  սեյսմոլոգիական  ցանցի կողմից գրանցվել  է  հյուսիսային  լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով ՝  Հայաստան ՝  Երևան  քաղաքից  16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։

***

Երկրաշարժ է զգացվել ՀՀ-ում։

Սոցցանցերում օգտատերերը գրում են, որ այն բավականին ուժգին է զգացվել: Դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա: Այն զգացվել է Արտաշատում, Երեւանում։

Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց էջերում տարբեր գրառումներ են կատարում այդ մասին։ Նախնական տվյալներով՝ այն գրանցվել է Թուրքիայում, ցնցումները զգացվել են Հայաստանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին