Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով։ Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին: Համարենք ծրագրային բանավեճը սկսվել է։ Այս մասին գրել է «Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։
«Ըստ այդմ. Իմ կարծիքով.
1. Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը։
2. Ուժեղ ղեկավարը մարդ բռնելու մոլուցքով չի ապրի ու քննիչով չի վախեցնի ուրիշներին։
3. Ուժեղ ղեկավարը կոչ չի անի տնից կասկա, բուշլատ վերցրեք ու գնացեք զոհվեք։
4. Ուժեղ ղեկավարը իր իշխանության օրոք անծայրածիր Եռաբլուր ստեղծելուց հետո, մի ամբողջ սերունդ զոհելուց հետո ինքնամոռաց քեֆերի չի տրվի։
5. Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի։
6. Ուժեղ ղեկավարը կկարևորի իր խոսքի արժեքը ու հանրությանը չի ներկայանա փողոցային բառապաշարով:
վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու:
Վստահաբար էլի են լինելու պատասխանի առիթներ։ Այնպես, որ մնացածը հետո»,-գրել է նա։
Հավելենք, որ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հետևողականորեն հանդես է գալիս միասնության, հասարակական երկխոսության, ազգային համերաշխության և համախմբման օգտին՝ այն համոզմունքով, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության միջոցով է հնարավոր ապահովել պետության կայուն զարգացումը և անվտանգությունը, այսօր հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։
Նախաձեռնությունում համոզված են, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այսօր հայկական քաղաքական օրակարգի ներառական և կոնսոլիդացիոն այն հարթակն է, որն ի զորու է իր շուրջ համախմբել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ ազգային վերածննդի և միասնության գործընթացի մասնակիցը՝ ներհայկական օրենքներով:
«Այսօր կրկին վերահաստատում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հասարակական ներուժը ներդնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես հասարակության համախմբման և ազգային զարգացման ռազմավարական օրակարգի ձևավորման իրական գործիք։ Առանձնապես ընդգծում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված «Երաշխավորված խաղաղության» հայեցակարգը Հայաստանի համար իրական խաղաղության ապահովման միակ իրատեսական և արժանապատիվ ուղին է, որը համակարգային, ռազմավարական առումով հաշվարկված է և երաշխիքներով ապահովված:
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում միայն ջանքերի միավորումը, հստակ ազգային դոկտրինը և պատասխանատու քաղաքական կամքը կապահովեն Հայաստանի կայուն և արժանապատիվ ապագան։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր հանձնառությունը համախմբման գործին և գործնականորեն անցնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքին», - ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։


