▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել

Կիրանցից սկիզբ առած երեւանյան եռացող պրոցեսները որոշ ՔՊ-ականներ ավելի ծանր են տանում, քան բուն Տավուշում գյուղերի ու դիրքային հանձնումները, մանավանդ, որ կամովի ականազերծած հողերը փափուկ գորգեր են դարձրել թշնամուն ներս հրավիրելու համար։

MediaHub-ն է գրում, նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, նյարդային տհաճ ապրումների մեջ է, և օրերս երեւանյան ռեստորաններից մեկում նրա նյարդերը տեղի են տվել. նա դեմոնստրատիվ ձեւով դեն է նետել իր առջեւ դրված «Նոյ» ջրի շշերը եւ պահանջել՝ եթե չկա «ՍԻԼ» ջուր, ուրեմն գոնե ծորակի ջուր մատուցեն իրեն։ 

Չթիրախավորելու համար հատուկ չենք նշում ռեստորանի անունը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը, ըստ աղբյուրի, երբեմն այցելում է ճաշի կամ ընթրիքի ժամերին։

Նա այդ օրը բավականին բարձր տրամադրություն է ունեցել, այցելել է ինչ-որ տղամարդու ուղեկցությամբ ճաշելու, բայց նյարդային պոռթկումներ է ցույց տվել ու հեռացել ռեստորանից։ 

Թե կոնկրետ ի՞նչն է պատճառը եղել, որ նա նման պոռթկում է ունեցել, ինչո՞ւ են այս կարկառուն ՔՊ-ականի նյարդերը տեղի տվել, որին երբեք անտրամադիր չենք տեսել, անգամ պատերազմից, Արցախի հանձնումից հետո, ինչո՞ւ է նա հրելով դեն նետել սեղանին դրված «Նոյի» շիշը՝ դժվար է ասել:

Հիշեցնենք, «Սիլ» ջուրը, որով պատգամավորը ցանկացել է փոխարինել իրեն մատուցվածը, ՔՊ-ական հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի բիզնես-արտադրանքն է, իսկ Քոչարյանի «մերժած» «Նոյը» բարիկադների մյուս կողմում հայտնված իր երբեմնի հարազատ ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի գործարանինն է։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին