▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու սրա նմանի համար էլ ցավում և ցավակցություններ է հայտնում աշխարհը

Փարիզում սպանված ծաղրանկարիչներից մեկի լուսանկարը` Եվրոպայի ապագան նկարելիս։ Ու սրա նմանի համար էլ ցավում և ցավակցություններ է հայտնում աշխարհը։ Ամբողջ աշխարհի մամուլը արդեն երկու օր է չի դադարում խոսել սրա մահվան մասին։ Բոլորը ցավում են Ֆրանսիային, որովհետև դա Ֆրանսիան է, իսկ, երբ դրանից առաջ Եմենում դպրոցի մոտ պայթուն էր եղել և մահացել էր 30 մարդ, որոնց մեջ երեխաներ էին, աշխարհը չխոսեց, մամուլները անդրադարձան մեկ անգամ, չհնչեց ցավակցական խոսքեր աշխարհի կողմից, որովհետև նա Եմեն է, սա` Ֆրանսիա։ Մարդը մղվել է ամենա վերջին պլանը, իսկ արժեքները միայն չափվում են նյութական հնարավորություններով։ Ահա և այստեղից էլ առաջանում է անդունդը և ատելությունը մարդկության միջև՝ իր ողջ դրսևորումներով, որի վառ ապացույցը հենց տեղի ունեցավ Փարիզում և, որի մեղավորը հենց քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ պետություններն են, երբ Եմենը կամ այլ երորդական երկիր է, ոչինչ, բայց հենց իրենք են, ապա դա վերջն է։

 

Վլադիմիր Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին