▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտակերությունն ու չուզողությունը կոկորդ են կրծում. Մարզական մեկնաբանի արձագանքը քննադատություններին

Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանն արձագանքել է ֆուտբոլի աշխարհի առաջնության հայերեն մեկնաբանությունների մասին քննադատություններին ու դրանք հրապարակող կայքերին` ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրելով.

«Շաաաաաաատ կցանկանայի մի քանի բան ասել էն կայքերին, որոնք ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎՈՎ, ընկել են Հանրայինի մարզական մեկնաբանների ոտքի հետեւից...

ԽՂՃՈՒՄ ԵՄ ԷԴ ԿԱՅՔԵՐԻՆ ՈՒ ԻՐԱՆՑ ՏԵՐԵՐԻՆ...

Ափսոսում եմ, որ ապրում եմ ԱՅ ՀԵՆՑ ԷՍ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ...

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՐԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆ ԵՄ...

ՍԹԱՓՎԵԵԵԵԵԵԵԵԵ՛Ք. Չի կարելի էս աստիճան. Չեեեեեեեեեեեեք ուզու՞մ Հանրայինով նայել, միիիիիիիիիիիիիիիիիի նայեք. Բայց ավելորդ ՎԱՅՐԱՀԱՉՈՑՆԵՐԻՆ ՎԵՐՋ ԴՐԵՔ. Սա իմ երազած ու պատկերացրած իրականությունն ու ԵՐԿԻՐԸ ՉԵՆ...

Օրեցօր ահավոոոոոր հիասթափվում եմ ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍԱԼ ՍԻՐՈՂ, ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՄ ԹԱԳԱՎՈՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՂ էս իրականությունից...

ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ, ԱՆՈՒՆԻ ՎՐԱ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՍՏՎԵՐ ԳՑԵԼՆ ՈՒ ՎԱՏԱԲԱՆԵԼԸ ԱՄԵՆԱՎԱՏ ՈՒ ՀԱՐԳԱՆՔ ՉՎԱՅԵԼՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ...

Եթե ունեք ձեզ համար սահմանված ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐ, խոնարհվեք, պաշտեք կուռքի տեղ, երդվեք անուններով, բայց միիիիիիիիիիիիիիիիիիի փնովեք մյուսներին....

ՈՂԲԱՄ ՔԵԶ, ՀԱՅ ԱԶԳ...

Մի ավտոբուս մարդ ենք մնացել էս երկրում, բայց ոտակերությունն ու չուզողությունը կոկորդ են կրծում...»:

Նշենք, որ ֆուտբոլային հայ մեկնաբանների եթերային  արտահայտությունների մասին գրառումներ են կատարում շատերը` իրենց հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության մասին կարծիք հայտնելը նորմալ համարելով:

Մենք մեր կողմից նորմալ ենք համարում նաև մարզական մեկնաբանի վրդովմունքն ու տեսակետը` ներկայացնելով նաև նրա հորդորն` ուղղված  ֆուտբոլային մեկնաբաններին քննադատության ենթարկող առաջամարտիկներից մեկի` քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանին. «Ղազարյան Պետրոսին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե ճանաչող կա, զգուշացրեք՝ արտահայտությունների մեջ պատշաճ լինի »:

 

Ստորև կարող եք դիտել Պետրոս Ղազարյանի զրույցը Սուրեն Բաղդասարյանի հետ` նույն` ֆուտբոլային մեկնաբանների թեմայով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին