▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում ձերբակալված Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի մասին

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 51-ամյա Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Վերջինս 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին