▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը պահանջում է պատժել Դեմիրճյանին` զրպարտության համար

 

Սոչիի ոստիկանությունը ՌԴ  քննչական կոմիտեին հայտարարություն է ուղարկել` պահանջելով  զրպարտության համար պատասխանատվության ենթարկել շինարար Մարտիրոս Դեմիրճյանին, ում ավելի վաղ Բլինովո գյուղի ոստիկանները խոշտանգումների էին ենթարկել:

«Իսկ սա նշանակում է, որ Դեմիրճյանը կարող է դիմել դատարան` ոստիկանությանը մեղադրելով զրպարտության, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ»,-ասել է շինարարի փաստաբանը:

Նշենք, որ հունիսի 12-ին Մարտիրոս Դեմիրճյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ հունիսի 13-ին Բլինովո գյուղից տարել են հիվանդանոց` նյարդավիրաբուժական բաժանունք: Կնոջ հավաստմամբ նրան ոստիկաններն են ծեծել: kavkaz-uzel-ի հետ զրույցում կնոջ խոսքերը հավաստել է հենց Մարտիրոս Դեմիրճյանը:

Պարզվում է, որ Մարտիրոս Դեմիրճյանը նախկինում ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Իսկ ոստիկանությունում նա մեղայականով է հանդես եկել` հայտնելով էլեկտրական մալուխների գողության մասին:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին