ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 28-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Ա․ Քալաշյանը ով հայտնել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Էջմիածնի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են իրեն տեղափոխող տաքսի ավտոմեքենան, իջեցրել ավտոմեքենայից և 3 հոգի, որոնցից մեկը ներկայացել է Գարիկ, իսկ մյուսը «Գռզո» մականվամբ, որի ժամանակ «Գռզո»-ն սպառնացել է իրեն, որ 2022 թավականին շինարարության դիմաց Լեռնագոգ գյուղի բնակիչ Սերոժիկի տղային գումար չվճարելու համար իրեն պետք է վճարի 13 հազար ԱՄՆ դոլար։
Քանի որ տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքում, նյութերը ոստիկանության Բաղրամյանի բաժնից փոխանցվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Գարիկը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Համլետ Բ․-ն, ում, ինչպես նաև ոմն «Գռզո»-ի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում։
Դեպքի փաստով «հոգեկան ներգործություն» հատկանիշներով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet