▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հերքում է, իսկ քաղաքացին մանրամասներ է ներկայացնում Գյումրիի երեկվա միջադեպից

Չնայած  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվություննն, ըստ որի Գյումրիում՝Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ երեկ  տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության «Կումայրիի» բաժին, համացանցի հայ օգտատեր ներկայացրել են որոշ մանրամասներ այդ միջադեպից:

Նրանցից` Մկրտիչ Կարապետյանը, ով աշխատում է «Հայկական Ժամանակ» օրաթերթում, մասնավորապես, գրել է/գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման ու կրճատման/. 

Ուրեմն, մի քիչ առաջ լուր տարածվեց, որ Գյումրու Ռիժկովի փողոցում երկու ռուս զիվորականի են բռնել, ոստիկանությունն էլ իրան պատռելով հերքում ա էդ լուրը, ուզում են ծածկադմբոց անել: Դե պատմեմ:
Ընկերոջս հետ, մեր համար ուրախ-ուրախ քայլում էինք Ռիժկովով, մեկ էլ փողոցի ծայրին` Տարտու խանութից ոչ հեռու տեսանք որ լիքը մարդ կա հավաքված, մեկ էլ ոստիկանական ավտոներ երեւացին: Մարդկանց էինք տեսնում, կուտակում կար ու ոնց հասկացանք մի 15 հոգի միլիցա` հիմնականում քաղաքացիական հագուստով, ընդամենը երկուս-երեքն էին իրենց ֆորմայով: Ձայներ ու գոռգոռոցներ էինք լսում, մի քիչ ավելի մոտենալով` տեսանք, որ գրաժդանսկի հագած ոստիկանները քաշքշում են մի ռուս զինծառայողի ու սրան փորձում ոստիկանական 06 նստեցնել: Նստեցրին, բայց զինվորականը դիմադրում էր ու հաջողացրեց մի պահ ավտոյից դուրս գա, հետո էլի բռնեցին ու մտցրին ոստիկանական վիլիսը: Ասում են` զինվորականը հարբած է եղել, չգիտեմ` հնարավոր է, բայց ես էդպիսի բան չզգացի, շփոթված էր, լուռ ու ուզում էր փախներ: Ժողովրդի մեջ մի կին կար, չէր թողնում սրան նստեցնեին մեքենան, գոռում էր` սինոկ, սինոկ անունդ ասա, ի վերջո դրան տարան, բազմությունը ցրվեց: Ոստիկանությունն ասում է էդպիսի բան չի եղել: Ոստիկանությունը գլուխը պատին ա տվել: Ի դեպ, ոստիկանները իրենց լավ չէին պահում: Երկու նկար կա` վատ որակով, որտեղ մի քիչ լավ նայելու դեպքում տեսանելի կլինի ոստիկանական մեքենան ու ոստիկանը, իսկ մյուսում` 06-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին