▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հերքում է Գյումրիի քաղաքապետի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու լուրը

Ոստիկանությունը հերքում է տեղեկությունները, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին, այսօր երեկոյան, ընկերների հետ հարձակվել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան վրա: 

Նշվում էր, թե հնչել են հայհոյանքներ և սպառնալիքներ Սամվել Բալասանյանի հասցեին:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Asekose.am-ին  նշել է, որ այդ տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Սակայն, ըստ տարածված լուրերը, Սամվել Բալասանյանի հասցեին սպառնալիքներ, իրոք,հնչել են է: Նշվում է, թե դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Կատարվածի մասին կփորձենք տեղեկություններ ներկայացնել վաղը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին