▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները խառնաշփոթ են սարքել «Հին Էրիվան» ռեստորանում. armlur.am

 

armlur.am-ը գրում է, որ վերջին զանգի օրը` մայիսի 23-ին, ժամը 23:00-ին «Հին Էրիվան» ռեստորանային համալիր են այցելել ավելի քան մեկ տասնյակ ոստիկաններ, խառնաշփոթ են ստեղծել և խոչընդոտել են տարածքում իրականացվող աշխատանքները:  «Հին Էրիվանի» լրատվական ծառայության պատասխանատու Լանա Մշեցյանի փոխանցմամբ` Ոստիկանության Կենտրոնի բաժնից ուղարկված ոստիկանները պատճառաբանել են, թե «աղմկում եք, ձեր երաժշտությունը շատ բարձր է»: Սակայն Լանա Մշեցյանը հայտնել է, որ ռեստորանային համալիրը  24 ժամ աշխատելու արտոնագիր ունի: «Եթե անգամ մեր երաժշտությունն իսկապես բարձր լիներ, նրանք իրավունք ունեին ասեին 24-ից հետո, ոչ թե 23-ից: Նախօրեին Մանվել Տեր-Առաքելյանը հրավիրվել է Ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանի մոտ, ով միջադեպի մասին լրատվական ծառայություններից էր իմացել: Աշոտ Կարապետյանը խոստացել է, որ ներքին ծառայողական քննություն կիրականացվի, և մեղավորները կպատժվեն»,- տեղեկացրել է հոլդինգի լրատվության հետ կապերի պատասխանատուն: Վերջինիս խոսքերով` հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մոտեցել է ոստիկաններին և հարցրել` ինչ է կատարվում, և ոստիկանների կողմից հնչել է վերոնշյալ պատճառաբանությունը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին