epress.am-ի տեսանյութում ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին և բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին մոտենալ Օպերայի և բալետի թատրոնի շենքին, որտեղ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ տոնական համերգ է անցկացվել։
Ավելի ուշ, երբ ակցիայի մասնակիցները փորձել են օպերայի շենքին մոտենալ Մաշտոցի պողոտայի կողմից, նրանց նկատմամբ ուժ են կիրառել, հրել ու քաշքշել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում