▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները ներխուժել են մահացած ազատամարտիկի բնակարան՝ վերջինիս ձերբակալելու նպատակով

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով: Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան: Սա այն պարագայում, երբ Վարդենիսում և ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում և  սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարության ժամանակ հակադարձել էր իր և դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային և, միևնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին: Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման և նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները և ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի և օրենքի դատաստանի առջև:

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով:
Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:
Սա այն պարագայում, երբ Վարդենիսում և ամբողջ Հայաստանում որպես Լեոնիդ Ազգալդյանի ենթակայությամբ գործած ջոկատի հայտնի հրամանատարի մահվան լուրը զետեղվել է մամուլում և  սոցիալական ցանցերում, իսկ Վարդենիսում տեղի ունեցած թաղման արարողությունը հայտնի իրադարձություն է եղել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ:
Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ Գառնիկ Խչեյանի նկատմամբ ոստիկանական հալածանքը սկսվել էր այն բանից հետո, երբ նա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարության ժամանակ հակադարձել էր իր և դատարանում գտնվող այլ ազատամարտիկների արժանապատվությունը վիրավորած դատավորին:
Ոստիկանության այս քստմնելի արարքը վկայում է ռեժիմի անմարդկային և, միևնույն ժամանակ՝ ապիկար լինելու մասին:
Նախախորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկի հիշատակի անարգման և նրա ընտանիքի անդամների ահաբեկման ու նրանց արժանապատվության ստորացման գործողությունները և ռեժիմին ու նրա ծառաներին հիշեցնում է, որ առնվազն մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պատասխան են տալու ժողովրդի և օրենքի դատաստանի առջև:

 

Նախախորհրդարան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին