▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակողին

Այսօր՝ հուլիսի 24-ին հայտնաբերվել է հուլիսի 20-ին Երևանում հրազենի գործադրմամբ ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն 38-ամյա Վարդան Դավթյանին հրազենային վնասվածքներ պատճառող կասկածյալին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանում հաշվառված 49-ամյա Գոռ Աբրահամյանն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին