▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը ենթարկվելու է կարգապահական տույժի` «էվակուատրի» վրա արագության ակտ գրելու համար

Համացանցում քննարկվող՝ ավտոքարշակի միջոցով տեղափոխվող ավտոմոբիլի սեփականատիրոջը երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Նշված փաստով Ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում վարչական ակտը կբեկանվի, իսկ համապատասխան ծառայողը կենթարկվի կարգապահական տույժի:

Աշոտ  Ահարոնյան

Նշենք, որ նման քննարկումների  առիթ էր դարձել համացանցային օգտատեր Վահագն Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը և լուսանկարը, որը նա մակագրել էր հետևյալ  ձևով.

«Մեքենաս էվակուատրի վրա արագության գերազանցման ակտ է եկել»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին