▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկեպարցիների մեծամասնությունը երես է թեքել Փաշինյանից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Բերդ համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները, հավատալով Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին, նրա կողմից տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացմանը, խաղաղության խաչմերուկին, մեծամասամբ քվեարկեցին ՔՊ կուսակցության օգտին։ Երեկ գիշեր Բերդ համայնքի գյուղերի ադրբեջանական գնդակոծությամբ
սահմանագոտու բնակիչների հավատը մոտալուտ խաղաղության նկատմամբ, ի դերև եղավ։

Նման կերպ Ոսկեպարի բնակիչների մեծամասնությունն էր հավատում Նիկոլ Փաշինյանին, սակայն ոսկեպարցիների բացարձակ մեծամասնությունը հիմա երես է թեքել նրանից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին