|
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը։ Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաև, որ Արագածոտնի մարզի դատարանն այս և ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար և ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան»: |
Օշականցի Գևորիկն ազատ է արձակվել
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


