▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որքանո՞վ վստահ լինեմ, որ մյուսներին չի հաջողվել վաճառել իրենց ոչնչացված ապրանքը»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵԿ-ը, ոմն «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունում ավելի քան 13 հազար կգ ոչ պիտանի հավի միս է հայտնաբերել: Հետո դա ոչնչացրել են՝ թաղել հողի տակ: Բայց էս ընկերությունը գնում է հողը քանդում ու միսն իր պահեստ տանում:
Իհարկե շատ լավ է, որ ՊԵԿ-ը պահեստից էլ է դա գտնում, ու քննչական դիմում:
Ընկերությունն ԱՆԽՈՍ պետք է ամենախիստ պատիժը կրի:
ԲԱՅՑ
ՊԵԿ-ի տեսանյութից ու հայտարարությունից էդպես էլ պարզ չի, վերջը հաջողվե՞լ նրանց վաճառել էդ միսը, թեկուզ մի քանի հատիկ բուդ, կամ թև:
Ստացվում է, որ ոչնչացվող ապրանքի տեղանքը չի հսկվում, ում ապրանքը տանեն թաղեն, հետո կարող են գնալ թաղած տեղից հանել ու վաճառե՞լ:
Ես որպես շարքային քաղաքացի անհանգստացած եմ՝ որքանո՞վ վստահ լինեմ, որ մյուսներին չի հաջողվել հողի տակից հանել իրենց ոչնչացված ապրանքն ու վաճառել: Որքանո՞վ վստահ լինեմ, որ այսօրվա գնածս հավի բուդն օրինակ՝ էդ շարքից չի:
Ինչու՞ են ընկերություններն իմանում, թե որտեղ է ոչնչացվում իրենց ապրանքը, որ նաև հասանելիություն ունենան տեղանքին:
Մի խոսքով, շատ լավ է, որ ՊԵԿ-ը բացահայտել է էս մի գործը, բայց կասկածներ ունեմ, գուցե մի քանիսի մասին էլ չգիտի ու հետևաբար նաև չի՞ բացահայտվել ու այդ ապրանքները հասել են բոլորիս տներ. հը՞...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին