▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան պետք է վճարել Ամանորը ռեստորաններում աստղերի երգերի ներքո անցկացնելու համար

Ամանորի գիշերը ռեստորանային համալիրները և ժամանցի վայրերից շատերն ունենալու են հատուկ շոու ծրագրեր` որոնցում ներգրաված են լինելու հայկական շոու բիզնեսի աստղերից շատերը:

Եվ այսպես, ASEKOSE.am-ը ներկայացնում է, թե որ ռեստորաններում, ովքեր են ելույթ ունենալու այդ գիշեր և որքան պետք է վճարել մեկ անձի համար:

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Florence» ռեստորանային համալիրում ելույթ են ունենալու «Ռեինկարնացիա» և «Դորիանս» խմբերը, ռեստորանային համալիրի մեծ համույթը, լինելու են Ձմեռ պապ ու Ձյունանուշ, երեխաների համար նվերներ և մեծ հրավառություն: Այս ամենի համար 1 անձից պահանջվում է 20 հազար դրամ` միայն մուտքի կամ այլ կերպ ասած շոու-ծրագրի համար:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում ելույթ կունենան Սոնա Շահգելդյանը, Լիլուն, Արման Հովհաննիսյանը, Սասունցի Դավիթը, Արմոն և այլոք: Մեկ անձի համար միջին գինը կազմում է 80 հազար դրամ`ներառյալ հյուրասիրությունն ու շոու ծրագիրը:

ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանային համալիրում ելույթ կունենան Արման Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը, Մհերը, Աննա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, ռեստորանի երաժշտական խումբը, լինելու է նաեւ Ձմեռ պապ, Ձյունանուշ: Այստեղ մեկ անձի մուտքն արժե 45 հազար դրամ` ներառյալ հյուրասիրությունը:

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում Ամանորի գիշերը ելույթ են ունենալու Քրիստինե Պեպելյանը, Սպիտակցի Հայկոն, Լիլիթ Կարապետյանը, Սարոն, Կարեն Մովսիսյանը, Սասունցի Դավիթը և այլոք: Միայն շոու ծրագրի համար այստեղ պահանջվում է 10 հազար դրամ, որի մեջ չի մտնում հյուրասիրությունը և դրա համար պետք է առանձին վճարել` ըստ պատվիրածի:

 

Ամանորի գիշերը անակնկալներ է սպասվում նաև  բոլորովին վերջերս բացված, շատերի համար սիրելի ու նախընտրելի վայր դարձած ու Արամի 42/1 հասցեում տեղակայված  «Ժան-Պոլ էքզիստենցիալ» արտասովոր անունով սրճարանում:

Հիշեցնենք, որ  ոչ պակաս արտասովոր է նաև սրճարանի ինտերիերը: Այստեղ ներս մտնելով` թվում է, թե մի պահ կորցնում ես ժամանակի և իրականության զգացողությունը, քանի որ  հայտնվում ես մի վայրում, որտեղ կարող ես ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև` հանդիպել քո անցյալին, այդ թվում քո «մանկության նոր տարուն»:


«Հավանա» համալիրում ամանորը մեկնարկում է երեկոյան 22:00-ից մինչև լուսաբաց: Ելույթ են ունանալու Էրիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Արմոն, Գևորգ Մարտիրոսյանը, Կարեն Մովսիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Ռուզաննա Անդրեասյանը և այլոք: Երեկոն լինելու է ֆրանսիական Moulin Rouge ոճի մեջ, լինելու են պարեր, երգեր և դիսկոտեկ: Եթե հյուրը այստեղ լինի ժամը 22:30-ից ապա պետք է միայն մուտքի համար վճարի 29 հազար դրամ, իսկ եթե ներկայանան 00:00-ից հետո կրկին միայն մուտքի համար` 32 հազար դրամ:

«Արքայաձոր» ռեստորանային համալիրում ելույթ է ունենալու ռեստորանի հիմնական երաժշտախումբը, ինչպես նաև աստղեր: Մուտքի արժեքը 1 անձի համար 30 հազար դրամ է` ներառյալ ողջ հյուրասիրությունը:

«Մեցցո» ակումբում ամանորյա ծրագիրը մեկնարկելու է միայն երեկոյան ժամը 1-ից և ելույթ են ունենալու «Allusion» բենդը և Սրբուհի Սարգսյանը, «Ռեինկարնացիան»: Գներն ըստ հյուրասիրության տարբեր են՝ 30 հազար դրամ, դրա մեջ մտնում է մրգի տեսականին, 40 հազար դրամի մեջ միրգ և կանապե, իսկ 50 հազար դրամի սահմաններում էլ նախատեսված է մրգի տեսականի, կանապե, փրփրուն գինի:

«Յանս» ակումբում Ամանորի գիշերը ելույթ կունենան Սոնա Շահգելդյանը, Մհերը, կհնչի նաև ջազ, սոուլ, փոփ, լատինո ոճի երաժշտություն, ելույթ կունենան Մանե եւ Կոկտել, Տրոպիկանա բենդերը: Այստեղ մեկ անձի համար գինը տատանվում է 25-30 հազար դրամի սահմանում, որի մեջ մտնում է մրգի տեսականու հյոուրասիրությունը:

«Կամի» ակումբում ևս ամանորյա ծրագիրը կմեկնարկի երեկոյան ժամը 1-ից, այստեղ ելույթ է ունենալու «Allusion» բենդը, պարային շոու է լինելու և դիջեյ: Մուտքի արժեքն այստեղ 1 անձի համար 25 հազար դրամ է, որը ներառում ` մրգի և շամպայնի հյուրասիրություն:

«N Show» ակումբում ելույթ են ունենալու բազմաթիվ հայտնի երգիչ երգչուհիներ, որոնց կոնկրետ ցանկն ակումբից դեռևս դժվարացան տրամադրել, իսկ մեկ անձի համար պետք է վճարել 15 հազար դրամից սկսած` ներառյալ հոյւրասիրությունը:

Հեղինակ` Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին