Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն ավազակային հարձակում է կատարել, որի հետևանքով 2 հոգի զոհվել են:
ArmLur.am-ն ուսումնասիրել է հանցագործություն կատարած գնդապետի ունեցվածքը:
2017 թվականին ներկայկացված ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրի համաձայն, նա ունի երկու անշարժ գույք, որոնց մասին մանրամասն տվյալներ ներկայացված չեն:
Բացի այդ, ըստ պաշտոնը ստանձնելու առթիվ ներկայացված հայտարարագրի, ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Մահացել է նաև ավազակային հարձակում կատարողին հետապնդած ոստիկանը. նա 2 երեխաների հայր էր