▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ պաշտոնյաներ չեն թողնում, որ մենք անհետաքրքիր դառնանք

Ինչպես ասում են, զարմանքի զգացողությունից զուրկ մարդիկ աշխարհի ամենաանհետաքրքիր մարդիկ են: Այդ է պատճառը երևի, որ մեր որոշ պաշտոնյաներ չեն թողնում, որպեսզի մենք անհետաքրքիր դառնանք:
Լսելով կամ կարդալով ՈՐՈՇ պետական-կուսակցական գործիչների, պաշտոնյաների ՈՐՈՇ ելույթները,  հարցազրույցները,  մեկնաբանությունները խիստ զարմանում եմ, տարակուսում և անկախ ինձանից, ակամա դառնում հետաքրքիր:

Ինչ է,  նրանք տեղյակ չե՞ ն իրենց ղեկավարած բնագավառներից, չե՞ ն կարող մի երկու իմաստալից, հոդաբաշխ միտք արտահայտել`  առանց ծաղրական մեկնաբանությունների արժանանալու:

Զարմանում եմ,  թե ինչքան անպատրաստ կամ անլուրջ մեկնաբանություններ, մտքեր են արտահայտում այս կամ այն խնդրի, հարցի պարզաբանման կապակցությամբ:  Դժվա՞ ր է գիտակցել,  որ անցան ամենաթողության ժամանակները, որ հասարակությունը հիմա առավել ուշադիր և խիստ է մոտենում իրենց արտահայտած ամեն մի խոսքին, ամեն մի «մտքի գոհարներին»:

Հարցին նման քամհարանքով մոտենալու կամ մեղմ ասած չմտածված մտքեր արտահայտելու դեպքում դուք կարծիք եք ստեղծում ողջ պետական կառավարման մարմինների, իշխանությունների մասին առհասարակ: Եթե ինչ-որ դժվարություններ էլ ունեք մտքերը հանպատրաստից ձևակերպելու կամ խելացի, փաստարկված արտահայտվելու հարցում, ապա գոնե փորձեք խուսափել, խուսանավել կամ ընտրել միակ «անշառ» տարբերակը' «առանց մեկնաբանության»:

Բայց,  այդ դեպքում էլ ձեր պաշտոնավարման նպատակահարմարությունն է դառնում «առանց մեկնաբանության»…

Այնպես որ, իրոք' առանց մեկնաբանության:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին