Արդեն տեղեկացրել ենք, որ ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը ընկերոջ` Վարդան Արզումանյանի այս պահին բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, սակայն նախքան մեկնելը Կարենի խնդրանքով դադարեցվել են փողոցային դրամահավաքները: Ինչի վերաբերյալ «Օգնենք Կարեն Մկրտյանին» ֆեյսբուքյան խմբում գրված է հետևյալը.
«Կասեցվել է միայն փողոցային դրամահավաքը,կրկնում եմ«Միայն փողոցային»:Պատճառն այն է,որ որոշ ինքնակոչ անձիք անցորդներից գումար են վերցնում ,սակայն չեն ուղարկում Կարենին:Այժմ Կարենը Գերմանիայում է,սակայն բուժումը սկսելու և լիարժեք ավարտին հասցնելու համար պետք է հավաքվի պահանջված գումարը:
Հարգելի հայրենակիցներ և Կարեն Մկրտչյանի Ֆեյսբուքյան էջի ՀԱՄԱԿԻՐՆԵՐ, խնդրում ենք ուղարկել SER բառը 7733 համարին /Vivasell MTS ի բաժանորդներ/: Բոլորս միասին օգնենք
«Կարեն Մկրտչյան» օգնության հիմնադրամին հավաքելու բուժման գումարը: SMS ի արժեքը ընդամենը 500 դրամ է:Կամ էլ ուղարկեք հաշվեհամարին:Օգնեք խնդրում ենք:
ԺՈՂՈՎՈՒՐԴ – ժամանակը կարճ է, Կարենը սպասում է մեր աջակցությանը: ՄԻԱՑԵՔ ՄԵԶ:
Մենք կկարողանանք օգնել Կարենին»:
ՅՈՒՆՒԲԱՆԿ-24100265048901
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ժամը 14:00-ին DJ ER-win-ինի նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում տեղի է ունենալու բարեգործական համերգ DJ-ների, Կարենի ընկերների և հարազատների մասնակցությամբ: Համերգի ընթացում դրված են լինելու հատուկ արկղեր, որպեսզի մարդիկ կարողանան հանգանակություն կատարել:
Բարեգործական համերգ է նաև տեղի ունենալու մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում, որի ողջ հասույթը ուղղվելու է Կարենի բուժմանը: