▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մանրամասներ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանեկան արարողությունից

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը նախատեսում են իրենց հարսանեկան արարողությունը անցկացնել Ֆրանսիայում: Ինչպես հաղորդում են աղբյուրները, զույգը ցանկանում է, որ իրենց հարսանիքը լինի, իսկապես, թագավորական, և այս պահին այդ նշանակալից օրվա համար ընտրվել է Վերսալի  պալատը:

«Քանյեն երբեք ամուսնացած չի եղել, և նա ուզում է, որպեսզի իր հարսանիքը լինի ամենալավը: Ֆինանասական կողմը նրան չի հետաքրքրում, կարևորն այն է, որ այն վերածվի անմոռանալի օրվա »,- ասել է զույգի մտերիմներից մեկը:

Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է հոկտեմբերի 21-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին