▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնանկության պատճառը. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։ Փորձեցինք Ա. Կարայանից ճշտել, թե որն է եղբոր պաշտոնանկության պատճառը։ Նշեց, որ այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն. «Իր պրոֆիլով է, 17 ոլորտ է, Հայաստանն այնտեղ պետք է ունենար իր ներկայացուցիչը, արդեն մեկնել է Մոսկվա և անցել աշխատանքի»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին