Կոտ դ’ Իվուար-Կոլումբիա հանդիպումից հետո շատերն էին քննարկում Կոտ դ` իվուարի հավաքականի ֆուտբոլիստ Սերեյ Դյենի` օրհներգի ժամանակ արտասվելու հանգամանքը: Ըստ ասեկոսեների` ֆուտբոլիստի նման վարքագծի պատճառն այն էր, որ խաղի մեկնարկից երկու ժամ առաջ հոր մահվան գույժն էր լսել: Սակայն Սերեյ Դյեն հերքել է այդ բամբասանքը` ասելով, որ իր հայրը մահացել է 2004 թվ-ին. «Օրհներգի ժամանակ խիստ հուզվել էի, որ աշխարհի առաջնությունում ներկայացնում եմ իմ երկիրը եւ դրա համար էի լալիս»:
Հիշեցնենք, որ Կոտ դ’ Իվուար-Կոլումբիա հանդիպման ժամանակ Կոլումբիան հաղթել է 2:1 հաշվով: