Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն ավարտվել է, իսկ այն Հայաստանում հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է եթերում ` Հ1-ի լոգոյի կողքին հեռարձակել նաև ՖԻՖԱ-ի լոգոն:
«Որեւէ մեկը կարո՞ղ է Հ1-ին տեղեկացնել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն ավարտվել է եւ FIFA-ի լոգոն կարող են արդեն հանել վերեւի աջ անկյունից...»,-այս առիթով գրել է Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ի դեպ, ՖԻՖԱ-ի լոգոն Հ1-ի եթերից չբացակայեց նաև այն ժամանակ, երբ «Հարցազրույց» հաղորդման հյուրը Սերժ Սարգսյանն էր. այդ ընթացքում ՖԻՖԱ-ի լոգոն հաղորդման հյուրը գլխի ուղիղ վերևում էր:
Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ում Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն` հաղթելով Արգենտինայի ընտրանուն 1:0 հաշվով:
Լուսանկարում` կադր Հ1-ի երկուշաբթի օրվա երեկոյան եթերից` Ոսկե Ծիրան փառատոնի բացման արարողության տեսագրությունից: