Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) դատապարտված է եղել շորթման համար։ 70-ամյա Կալաշովը խնդրել է վաղաժամ ազատ արձակել իրեն առողջական պատճառներով։ Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
2018 թվականի մարտին Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց շուրջ 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով շորթման երկու դրվագով։ Վերջինս կալանավորվել էր 2016 թվականի ամռանը։
Շաքրո Մոլոդոյը հանցագործ աշխարհի ամենահայտնի ղեկավարներից է։ «Օրենքով գող» է դարձել 1971 թվականին՝ 21 տարեկանում։ Դեդ Խասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո Շաքրո Մոլոդոյին սկսեցին անվանել «Ռուսաստանի թիվ 1 օրենքով գող»։