Բրիտանուհի Ալեքսիս Բրիդենը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր 14-ամսական որդու նկարը, որում լացող փոքրիկը վերնաշապիկից կախված է դռան անկյունից: 18-ամյա մայրիկի խոսքով` դա հերթական վեճից հետո արել է իր սիրելին, թեև համացանցում է տեղադրվել հենց իր կողմից: Սակայն այդ լուսանկարը չի վրիպել իրավապահ մարմինների ուշադրությունից, և աղջիկը` երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար ձերբակալվել է:
Այժմ երիտասարդ մայրիկը 2.500 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Իրավապահները հետաքննում են միջադեպը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպասվում մորը: