▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Դավթաշեն 4 թաղամասում գտնվող «Սյունիք» խանութից գնել էինք հավի բուդ։ Տանը զգացի գարշահոտ, կարծեցի շոգ է՝ կլվանամ, մի երկու ջուր եփեմ թափեմ, նորմալ կլինի, բայց ի՞նչ։ Եռը եկավ ու ջրի երեսին որդեր դուրս եկան։ Մանր, սպիտակ, դիակի որդերի նման։ Նկարում լավ երևում են։
Նախապես ասեմ, ոչ քափն է դա, ոչ փետուրները։ Մսից հասկանում եմ այնքան, որ մսի բիզնեսի մեջ գիտելիքներ ունեմ։
Անուշ Հարությունյան ջան, կզբաղվե՞ք։
Հոտից գլխացավ է տվել։ Կարծում եմ՝ իրանց սառնարանը կամ չի աշխատում, կամ սանիտարահիգիենիկ վիճակը խանութի էն չի։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի՛ն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին